«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պահին ԱԺ-ի 334-րդ սենյակում փակ նիստ է անցկացնում: Թե օրակարգում ինչ հարց է, այս պահին դեռ հայտնի չէ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում առաջիկա փակ քվեարկությունն է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հետ կապված։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելուվերաբերյալ հարցը։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում է։
Սոնա Գրիգորյան





























