Armenian text to speach

Ես ձերբակալված չեմ, իսկ Դավիթ Շահնազարյանն անհասանելի է. Սևակ Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ըստ շրջանառվող լուրերի՝ այսօր վաղ առավոտյան ձերբակալվել են Վարդենիսի ավագանու անդամ, «Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Դավիթ Շահնազարյանը և Սոթքի ղեկավար Սևակ Խաչատրյանը:

Լուրերի հավաստիությունը ստուգելու և առավել մանրամասն տեղեկություններ իմանալու համար՝ ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել և՛ Դավիթ Շահնազարյանի, և՛ Սևակ Խաչատրյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Զանգերից որոշ ժամանակ անց՝ ArmLur.am-ի հետ կապ հաստատեց Սևակ Խաչատրյանը նշելով հետևյալը.

«Ես այս պահին ձեզ հետ խոսում եմ և ձերբակալված չեմ, տեղյակ չեմ, թե ինչու են տարածվել այդ լուրերը։ Իմ տանը խուզարկություն չեն արել, ինձ ոստիկանություն չեն կանչել»:

Մեր այն հարցին, թե ինչ տեղեկություն ունի Դավիթ Շահնազարյանի ձերբակալման մասին, նա նշեց.

«Տեղյակ չեմ, նրա հեռախոսահամարն անհասանելի է»:

ArmLur.am-ի երկար զանգերից հետո՝ մեզ պատասխանեց Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը՝ ասելով, որ ոչինչ չի լսվում:

Նանիկ Աղասյան

 




Լրահոս