Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sky News-ը։ Բենիամին Նեթանյահուն այս տարի արդեն երրորդ անգամ կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։
Բանակցությունների կենտրոնում կլինեն Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերաբերյալ համաձայնագրի հնարավորությունը։
Համաձայն տեղեկությունների՝ Նեթանյահուն հանդիպում կունենա նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։





























