Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին:
Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել դատախազի միջնորդությանը։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։






























