Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրուրդի կողմից ձեռնարկած գործողությունների արդյունքում՝ ՀՀ Կառավարությունը որոշակի փոփոխություն է արել բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող բնակապահովման ծրագրի վերաբերյալ:
Կատարված փոփոխությունները Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից ստեղծված մասնագիտական խմբերի տարած աշխատանքների հաջողություններն են: Սակայն, ինչպես Խորհրդի անդամներն էին նշել, սա դեռ լիարժեք հաջողություն չեն կարող համարել, քանի դեռ արցախհայությունը շարունակում է խնդիրների բախվել:
Խորհուրդը հավատարիմ է մնում իր սկզբունքներին և քայլեր է ձեռնարկելու, որ ՀՀ Կառավարությունը լուծումներ տա Խորհրդի կողմից ներկայացված մյուս խնդիրներին ևս:
Կատարված աշխատանքների և հետագա քայլերի մասին Խորհուրդը տեղեկացնելու է հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ:
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․



























