ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։
Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974:
Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար կարող են դիմում ներկայացնել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները՝ անկախ կազմից, անչափահաս երեխաների քանակից և թիրախային խմբի պատկանելությունից։
Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։

















































































