Armenian text to speach

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս եկան շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս եկան Բաթումիում անցկացվող շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկության (նոկաուտ մրցակարգ) երկրորդ շրջան։

Էլինա Դանիելյանը Տաջիկստանի ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովայի հետ դիմակայության երկրորդ դասական պարտիայում էլ հասավ հաղթանակի։ Ընդհանուր հաշիվն է՝ 2:0:

Լիլիթ Մկրտչյանը ալժիրցի միջազգային վարպետ Լինա Նասրի հետ դիմակայության երկրորդ դասական պարտիայում բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Առաջին պարտիայում Լիլիթ Մկրտչյանը հասել էր հաղթանակի։

Հուլիսի 9-11 նախատեսված երկրորդ շրջանում Էլինա Դանիելյանի մրցակիցը կլինի բուլղարացի Անտոանետա Ստեֆանովան: Լիլիթ Մկրտչյանը կմրցի լեհ Ալեքսանդրա Մալցեւսկայայի հետ։




Լրահոս