Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» երկարաձգեց համագործակցությունը լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ։ 35-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։
Վոյցեխ Շեսնին 2024թ․ հոկտեմբերին է միացել «Բարսելոնային», որի կազմում մասնակցել է 30 հանդիպման, 14 խաղում գոլ բաց չի թողել։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատել է 1 միլիոն եվրո։

























































































