ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։
«Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած ճապոնական ապրանքի համար՝ ի լրումն բոլոր ոլորտային սակագների», – ասվում է Սպիտակ տան նամակում՝ ուղղվախ Ճապոնիայի վարչապետին։
Հարավային Կորեայի նախագահին ուղարկված նամակում ասվում էր.
«2025 թվականի օգոստոսի 1-ից սկսած՝ մենք Միացյալ Նահանգներ մտնող բոլոր կորեական ապրանքների վրա կսահմանենք ընդամենը 25% սակագին՝ անկախ բոլոր արդյունաբերական սակագներից»։




























