Armenian text to speach

«ՏԱՇԻՐ ԳՐՈՒՊ»-ԻՑ ԿԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրավապահ մարմինները պատրաստվում են. ուժային կառույցներին հրահանգ է տրվել այսօր պատրաստ լինել՝ մայրաքաղաքում կարգուկանոն պահպանելու եւ հնարավոր բախումները կանխելու նպատակով:

 

Բանն այն, է որ հուլիսի 4-ին երթ է սպասվում դեպի գործարար-բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայր: Վերջինս գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կրապետյանը, հայտնել էր. «Թողնենք մեր գործերը մի քանի ժամով եւ միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն: Միացե՛ք։ Ձեր ձայնը կարեւոր է»։

Այս իրավիճակին զուգահեռ՝ չի բացառվում, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի, որտեղ պետք է քննարկվի Հայաստան խմբակցության 3 պատգամավորների՝ Արծվիկ Մինասյանի, Սեյրան Օհանյանի եւ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:

Ավելին՝ ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ պետք է գնա նաեւ «Հեղաշրջման պլան»-ի քրեական վարույթով Արթուր Սարգսյանի կալանավորման հարցով:  Ու մինչ իրավապահները պատրաստվում են սպասվելիք իրադարձություններին, գործի է անցել ՀՀ քննչական կոմիտեն.  մասնավորապես, անազատության մեջ գտնվող բարերար  Սամվել Կարապետյանի աշխատակիցներին են կալանավորվում:

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ 02.07.2025-ին «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակի խուզարկությունից հետո կային կալանավորվածներ, որոնց թվում են «Տաշիր գրուպ» ընկերություններից մեկի տնօրենն ու անշարժ գույքի գործակալը։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ: 4 ժամ տեւած խուզարկությունից հետո գրասենյակից քննիչները տարան համակարգիչներ եւ փաստաթղթեր։

Քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ կա 2 կալանավորված, 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են տարվել դատարան։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս