
Բրիտանիային սպառնում են հսկա առնետները` հաստատուն իմունիտետով, հայտնում է The Mirror-ը:
Տեղական իշխանությունները արդեն ահազանգ են հնչեցնում երկիրը փրկելու նպատակով:
Լիվերպուլում բռնել են առնետ, որի երկարությունը 60 սմ է: Փորձագետների կարծիքով դա ուժգնացող աղետի ազդանշան է: Բրիտանական ըներություններից մեկի հաշվարկներով, վերջին տարում առնետների չափսերն ավելացել են 15%-ով:
Ենթադրվում է, որ մնա մուտացիան առաջացել է տարբեր թույների ազդեցության տակ:
«Առնետների թվի աճ է նկատվում Լոնդոնում, Բիրմինգհեմում, և այլ քաղաքներում: Դրանք ենթադրաբար բնակվում են ռեստորանների մոտակայքում, ուր հեշտ է ուտելիք հայթհայթել», – ասել է մասնագետներից մեկը:
Մունիցիպալ իշխանությունները տագնապ են հնչեցնում, դիմելով իշխանություններին ավելի ուժեղ թույներ կիրառելու խնդրանքով, քանի որ առնետների վտանգավոր գրոհը կարող է տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների պատճառ դառնալ:
Սակայն բնապահպանները դեմ են նման նախաձեռնությանը, քանի որ թույները կարող են վնասել նաև թռչուններին: