Որքան էլ տարօրինակ լինի, «բազմաչարչար» մի կառույցի՝ համատիրությունների գոյության մասին երևանցիների մի մասն ընդհանրապես տեղյակ չէ:
Նման խոսուն փաստը, անշուշտ, վկայում է այդ հաստատությունների անգործության մասին:
Հարցվածների մի մասն իր դժգոհությունը հայտնեց նրանց գործունեությունից` շեշտելով, որ այստեղ ընդգրկված ներկայացուցիչները, առավելապես զբաղված են չպատճառաբանված գումարների հավաքագրմամբ:
Հարցվածների փոքր մասը միայն նշեց, որ բավարար է համարում սպասարկող կառույցի գործունեությունը:
Մանրամասն՝ տեսանյութում: