Armenian text to speach

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այժմ խաղաղություն է, սպասում ենք Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը». Հիքմեթ Հաջիեւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի նախագահի օգնական – նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը ընդարձակ հարցազրույց է տվել սլովակյան «Hospodarske noviny» հրատարակությանը,որի շրջանակներում անդրադարձ է կատարել հայ-արդրբեջանական հարաբերություններին , պաշտոնական Բաքվի տնտեսական եւ արտաքին քաղաքականությանը։ Հ. Հաջիեւը, պատասխանելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոնի՝ Երեւան կատարած այցի վերաբերյալ հարցին, անդրադարձել է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ եւս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի պահանջատիրական նպատակները։ «Նախեւառաջ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այժմ խաղաղություն է։ Պատերազմն ավարտվել է։

Երբ նայում ես մեր սահմաններին, ամենուրեք տեսնում ես խաղաղություն եւ կայունություն։ Ես նույնիսկ կասեի, որ տարածաշրջանում ի հայտ է եկել օրինականության եւ լեգիտիմության վրա հիմնված նոր ստատուս քվո։ Ցավոք, նախկինում իրավիճակը ծագել էր Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների ռազմական օկուպացիայի փաստից։ Սակայն մենք այս փուլն արդեն անցյալում ենք թողել։ Դրա փոխարեն մենք նայում ենք դեպի ապագա։

Մենք համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ։ Թղթի վրա կարող է խաղաղություն լինել, բայց տեղում իրավիճակը երբեմն բոլորովին այլ է։ Հիմա մենք ունենք ճիշտ հակառակը։ Կա խաղաղություն, հայ-ադրբեջանական սահմանը կայուն է, Արցախը այլեւս օրակարգում չէ։ Հայաստանի «օկուպացիոն» ուժերի զինվորները լիովին դուրս են եկել Ադրբեջանի բոլոր տարածքներից։ Սակայն, խաղաղության համաձայնագրի վերջնական ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է եւս մեկ, վերջնական քայլ։ Մենք սպասում ենք, որ Հայաստանը փոխի իր սահմանադրության տեքստը, որը դեռեւս պարունակում է հոդվածներ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ։ Ամեն դեպքում, մեզ համար լավ է պահպանել հայերի հետ երկկողմանի հաղորդակցության ուղիները։

Մենք նրանց հետ խոսում ենք խնդրահարույց հարցերի մասին լիովին բացահայտ, առանց որեւէ միջնորդության: Մեր զրույցների օրակարգում կգտնեք իսկապես կարեւոր բաժիններ: Հիմնական փաստն այն է, որ ռազմական բախման տարրերը լիովին դուրս են ցանկացած օրակարգից: Այո, մենք վեճեր ունենք:

Բայց հարեւան երկրների միջեւ վեճերը երբեմն լիովին նորմալ են: Ի վերջո, մենք սա տեսնում ենք ԵՄ որոշ անդամ պետությունների մոտ։ Բայց մենք ունենք դիվանագիտություն եւ երկխոսություն՝ վեճերը լուծելու համար, եւ մեզ հաջողվել է Հայաստանի հետ հարաբերությունները ռազմական բախումից վերածել վեճի։

Կարծում եմ՝ սա լավ նշան է», – հայտնել է Հ. Հաջիեւը։ Հաջիրեւ նաեւ անդրադարձել է նաեւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ ներկա հակամարտություըւններին:Նա նշել է, որ Ադրբեջանը ձգտում է հավասարակշռված հարաբերություններ պահպանել բոլոր երկրների հետ՝ Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Չինաստանի:

Նա հատուկ ընդգծել է Թուրքիայի դերը՝ նշելով, որ այն դարձել է գլոբալ խաղացող, եւ Ադրբեջանի հետ ունի “մեկ ազգ, երկու պետություն” հարաբերություններ: Ինչ վերաբերվում է ռուս-ուկրաինական հակամարտությանը, ապա նա ընդգծել է, որ Ադրբեջանը պահպանում է չեզոք դիրքորոշում՝ տրամադրելով միայն մարդասիրական օգնություն Ուկրաինային, միաժամանակ պահպանելով բարիդրացիական հարաբերություններ Ռուսաստանի հետ:

Անի Վարդանյան




Լրահոս