Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։
«Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար լուծելու ցանկություն, ապա Միացյալ Նահանգները պետք է ցուցաբերի անկեղծ պատրաստակամություն՝ արդար համաձայնության հասնելու համար։ Վաշինգտոնը պետք է նաև իմանա, որ վերջին շաբաթների իր գործողությունները փոխել են իրավիճակը»,-ասել է նա։
Արաղչին ասել է, որ «մեկ անգամ խաբվելուց հետո, Իրանն այժմ կրկնակի զգույշ է»։
«Մեր հանձնառությունը՝ պատասխանատու գործելու՝ լայնածավալ տարածաշրջանային պատերազմից խուսափելու համար, չպետք է շփոթել թուլության հետ։ Մենք հետ կմղենք մեր ժողովրդի վրա ցանկացած ապագա հարձակում։ Եվ եթե այդ օրը երբևէ գա, մենք կցուցադրենք մեր իրական կարողությունները՝ Իրանի ուժի վերաբերյալ ցանկացած պատրանք ցրելու համար», – ընդգծել է նախարարը։

























































































