Armenian text to speach

ՔՊ-ՈՒՄ ՉԵՆ ՑԱՆԿԱՑԵԼ «ԿՈՂՄ» ՔՎԵԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ թեժ է անցել ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության փակ նիստը:

Մենք տեղեկացանք, որ երբ ՔՊ-ականները դռնփակ ձեւաչափով քննարկել են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քվեարկության հարցը, ՔՊ-ական պատգամավորները միակարծիք չեն եղել:

Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ական պատգամավորներից շատերը դեմ են եղել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի վերաբերյալ դատախազի միջնորդությանը կողմ քվեարկելու հարցին: Իշխանական պատգամավորների մեծ մասը պնդել է, որ Սեյրան Օհանյանին կարող են զրկել անձեռնմխելիությունից, բայց Արծվիկ Մինասյանի դեպքում դա անարդար կլինի, քանի որ, ամեն դեպքում, դատախազի փաստարկները հիմնավոր չեն եղել:

Սակայն ՔՊ-ականների՝ միջնորդությանն առարկող կողմը մեծամասնություն չի կազմել, ու ի վերջո հայտարարվել է, որ կքվեարկեն այնպես, ինչպես, որոշվել է ի սկզբանե: Ասել է  թե՝ ԱԺ ՔՊ խմբակցությունը պետք է քվեարկի Նիկոլ Փաշինյանի ՍՄՍ-ին համահունչ` առանց սեփական կարծիքի դրսեւորման:

Արդյունքում, չնայած նրան, որ շատերը դեմ են եղել Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելուն, ստիպված են եղել կողմ քվեարկել:

Հիշեցնենք, որ երեկ 59 կողմ, դեմ 0 հարաբերակցությամբ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից, ու նրանց նկատմամբ քրեական վարույթի նախաձեռնություն սկսեց ՀՀ գլխավոր դատախազը:

 

 

 

 

 

 

Իշխանությունները կանգ չեն առնելու, ՀՀ գլխավոր դատախազը ընդդիմադիր եւս երկու պատգամավորների  անձեռնմխելիությունից զրկելու համար կրկին խորհրդարան կգնա: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իրավապահներն այժմ զբաղված են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանին ու Իշխան Սաղաթելյանին եւս «ահաբեկչության գործում» ներգրավելու համար` որպես Բագրատ սրբազանի «ահաբեկչական» պլանների իրագործման գլխավոր «հերոսների»: Ընդ որում, դատախազը ԱԺ կգնա «Դաշնակցության» առաջնորդ Իշխան Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությամբ, իսկ Գառնիկ Դանիելյանի վերաբերյալ՝ միայն քրեական վարույթ հարուցելու համար անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Իհարկե, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը երեկ ավելի խիստ պատիժ սահմանեց Գառնիկ Դանիելյանի համար` հայտարարելով, թե նա է տվել Բագրատ սրբազանի տան վարձը, ինչը նշանակում է, որ հովանավորել է ահաբեկչությունը: Սակայն ՔՊ-ն քաղաքական որոշում ունի Գառնիկ Դանիելյանին չկալանավորել, իսկ Իշխան Սաղաթելյանին կալանքի տանել: Երեկ ՔՊ-ականները քննարկում էին այն հարցը, որ հուլիսի 15-ից ԱԺ-ում սկսվելու են արձակուրդները, ու դեռ հստակ չէ, թե ՀՀ գլխավոր դատախազը երբ կգա. կհասցնի արդյոք մինչեւ հուլիսի 15-ը, թե կգա սեպտեմբերից մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում, դեռ պարզ չէ: Ի դեպ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ընդդիմադիր կանայք եւս իշխանությունների թիրախում են, ու չի բացառվում՝ հրահանգվել է, որ ամեն գնով պատճառներ գտնեն, խնդիրներ բարձրացնեն, որոնցով հնարավոր կլինի նաեւ կանաց ներքաշել քրեական թեմաներում` զրկելով նրանց անձեռնմխելիությունից:

 

 

 

 

 

 

Քննչական կոմիտեից հափշտակված 590.000 դոլարի գործը ուղարկվել է դատարան, թեեւ հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը այդպես էլ չհայտնաբերվեց։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտնել էր, որ մեղադրյալ Գոռ Թադեւոսյանի հարազատները պատրաստակամություն են հայտնել վերականգնել «ճանապարհին կորած» 11 հազար 200 դոլարը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ մեղադրյալի հարազատները օրերս հափշտակված գումարից 11.200 դոլարը վերականգնել են, եւ նախաքննական մարմինը, դրանով բավարարված, գործը ուղարկել է դատարան։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր` ՆԳՆ-ի եւ ԱԱԾ-ի հետ համատեղ ջանքերով բացահայտել են Քննչական կոմիտեի՝ Տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակված 590 հազար դոլարի դեպքը։ Հանցանք կատարած անձինք ձերբակալվել էին, իսկ կատարված խուզարկությունների եւ վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել էր հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578.800 ԱՄՆ դոլարը։ Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել էին խոստովանական ցուցմունքներ: Այժմ քրեական վարույթով մեղադրյալի աթոռին են ՀՀ քննչական կոմիտեի՝ Հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանը եւ էդգար Գրիգորյանը. վերջինս, պարզվեց, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է: Նրանք երկուսն էլ այս պահին կալանավորված են:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ակադեմիայի ռեկտոր Մանուկ Մուրադյանը հայտնվել է դատարանի առջեւ։ Վերջերս ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցած ամբիոնների գործունեության դադարեցման կամ միավորման արդյունքում մի շարք անձինք դուրս են մնացել մրցույթներից։  Եվ ահա, ամբիոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարողներից մեկը՝  ի.գ.թ., դոցենտ Գայանե Մարուքյանը, դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պաշտոններին նշանակելու նպատակով հարցազրույցի հանձնաժողովի նիստի արձանագրությունը, եւ որպես դրա հետեւանք՝ Հռիփսիմե Խաչատրյանի նշանակումը ՀՀ ՆԳՆ կրթահամալիր ՊՈԱԿ-ի ոստիկանական ստորաբաժանման բազային եւ սպայական կրթության դեպարտամենտի պետի պաշտոնում:

 

 

 




Լրահոս