Armenian text to speach

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՐԱՌՄԱՆ ՄԵՋ ՀՐԱՀԱՆԳ ՉԿԱ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ի առավոտյան արված գրառումը, որտեղ վերջինս անդրադարձել էր կալանավորված երկու սրբազանների եւ կաթողիկոսի շուրջ ընթացող իրադարձություններին։

 

Նիկոլ Փաշինյանը գրել էր.

«Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գնդակահարելու, երկրում քաոս ստեղծելու վերոնշյալ անձանց գաղափարներն ու պլանները։ Առավել եւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»։

Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով գրառմանը, վարչապետ Փաշինյանին արդարացնելով՝ նշեց. «Վարչապետը երբեք իրավապահների գործողություններն անոնս չի արել։ Սա գնահատական է քաղաքական առաջնորդի կողմից։ Սպառնալիք այստեղ չկա»։

-Պարո՛ն Հովհաննիսյան, իշխանությունն արդեն հրապարակավ խոսում է Վեհափառի հնարավոր հեռացման մասին։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացի մեխանիզմը։

-Քանի որ վարչապետը հրապարակայնորեն խոսել է խորհրդի ձեւավորման մասին եւ ներկայացրել դրա կազմը, հենց այդ խորհուրդն էլ պետք է մշակի օրակարգը։ Մենք բազմիցս ասել ենք, որ գործընթացը պետք է ընթանա հնարավորինս համերաշխ մթնոլորտում։

-Պարո՛ն Հովհաննիսյան, Սամվել Կարապետյանը հայտարարեց նոր ուժ ձեւավորելու, մարդկանց իրենց գաղափարի շուրջ համախմբելու մասին։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նոր ուժի մասին է խոսքը, եւ հնարավո՞ր է, որ մինչեւ 2026 թվականի ընտրությունները քաղաքական նոր զարգացումներ լինեն Սամվել Կարապետյանի շուրջ։

-Ես չգիտեմ՝ ինչ կարող է լինել նրա շուրջ, բայց չեմ կարծում, թե նա ունի մեծ թվով իրական համակիրներ։

-Ձեր խոսքում նշեցիք՝ իբրեւ Միքայել Աջապահյանը «թաքնվել էր», սակայն նման բան չկա։ Ըստ էության՝ նա հայտարարեց այդ մասին, եւ բացի դրանից՝ սրբազանը չէր ծանուցվել ոստիկանություն ներկայանալու մասին։ Փաստաբաններն անգամ նշեցին դրա վերաբերյալ։

-Դուք փորձում եք հերքել իմ խոսքերը՝ մեջբերելով Միքայել Աջապահյանի եւ նրա փաստաբանների անդրադարձները։ Նրանց հայտարարություններն ինձ չեն հետաքրքրում։ Ես գիտեմ, որ նա թաքնվել է։ Իմ գնահատականը անփոփոխ է այս հարցում։

-Պարո՛ն Հովհաննիսյան, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Վաղարշապատ համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, եւ մեջբերում է գրառմամբ, թե Վեհափառը կիսում է ռազմական հեղաշրջման գաղափարը, սա արդյո՞ք ցուցում չէ իրավապահ համակարգին՝ գործողությունների գնալու, Կաթողիկոսին կալանավորելու։

-Ոչ, ցուցում չէ։ Այդտեղ սպառնալիք չկա։ Դա գնահատական է, որ երկրի վարչապետը հնչեցրել է։ Դա իր վերլուծությունն է։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ԱԺ-Ն ԿՈՂՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻՆ

Ազգային ժողովը երեկ փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին:

Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել դատախազի միջնորդությանը։

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

 

 




Լրահոս