Armenian text to speach

UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է. Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը գրառում է կատարել սոցցանցերում` անդրադառնալով թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև հնարավոր մենամարտին:

Օրեր առաջ կայացած տիտղոսային մենամարտում Տոպուրիայի նոկաուտով հաղթանակից հետո 30-ամյա Փիմբլեթը դուրս էր եկել օկտագոն: Սպասվում է, որ առաջիկայում բրիտանացին հնարավորություն կստանա մենամարտելու թեթև քաշային կարգի գոտու համար:

«Իլյան ընդդեմ Փեդիի: Անկասկած, UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է»,- գրել է հայ մարտիկը:




Լրահոս