
Եթովպիայի իշխանությունները մերժել են միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կոչը` ձերբակալել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին,- հայտնում է BBC-ն: Սպիտակ տան նախկին ղեկավարը պատասխանատվություն է կրում ահաբեկչության մեջ կասկածվողների նկատամամբ կտտանքներ եւ անօրինական մեթոդների կիրառելու համար: Հիշեցնենք, որ նախօրեին Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայում ավարտվել էր հնգօրյա կոնֆերանսը` նվիրված Աֆրիկայում ՁԻԱՀ-ի եւ վեներական հիվանդությունների դեմ պայքարին:Այդ կոնֆերանսին Ջորջ Բուշը Եթովպիայի վարչապետի կողմից ստացել է պատվավոր պարգեւ` ՁԻԱՀ-ի եւ ՄԻԱՎ վարակի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար: