Armenian text to speach

Գործարար Սամվել Կարապետյանին կալանավորած դատավորը կքննի Արթուր Աարգսյանի կալանքի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Սամվել Կարապետյանին կալանավորած դատավոր Արտակ Կարապետյանին է մակագրվել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի գործը։

Երեկ ArmLur.am-ի հետ զրույցում Արթուր Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնեց, որ ուշագրավ իրավիճակ է Սարգսյանի գործով։ Ըստ նրա՝ սկզբում Արթուր Սարգսյանին տարել են Երեւան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայր, որ կալանքի հարցը այնտեղ քննեն, քանի որ հերթապահ դատարան Աջափնյակի նստավայրն է եղել,որոշ ժամանակ հետո տեղափոխել են Ավանի նստավայր։

Փաստաբան Խաչատրյանի խոսքով, դատելով իրավիճակից, նոր ինտրիգների պետք է սպասել։ Ահա և ինտրիգը։

Քնար Մանուկյան




Լրահոս