
Մայրաքաղաքի ամենահայտնի և էլիտար ժամանցային համալիրներից մեկը համարվող JOSE-ը միայն առջևից է գրավում իր այցելուներին: Իսկ թե ինչ է կատարվում համալիրի հետնամասում, անմեկնաբանելի է:
Հանրապետության ողջ էլիտայի կողմից սիրված այս ժամանցի վայրն իր մաքրությամբ և բնապահպանությամբ, մեղմ ասած, չի փայլում:
Աղբակույտը, որը գոյացել է համալիրի ղեկավարության «բարեխիղճ վերաբերմունքի» հետևանքով, միանշանակ արժանացած կլինի մշտական այցելու հանդիսացող վերնախավի ուշադրությանը:
Սակայն… փաստն այն է, որ աղբի առկայությունը և դրանից առաջացած բույրը շարունակում է ուղեկցել և դեռ երկար կուղեկցի հարակից այգում զբոսնող քաղաքացիներին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Armlur.am-ի տեսախցիկի ֆիքսած լուսանկարները` իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար:
Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան, Տաթև Հարությունյան