Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Պն զորամասում պայթյունի հետևանքով վիրավորված վարժական հավաքների մասնակիցների դեպքով։
ArmLur.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին , որ դեպքի առթիվ 08.07.2025թ-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 1-ին
Հոդված 532. Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը։
Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, ռադիոակտիվ նյութի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութի, սարքի կամ առարկայի հետ վարվելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս կամ տվյալ առարկայի ոչնչացում կամ վնասում՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով ւ
եւ 550-րդ հոդվածի 1-ին
Հոդված 550. Զինվորական պաշտոնեական անփութությունը
1. Հրամանատարի (պետի) կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝
1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք, որ գրել էինք․
Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ երեկ ՊՆ N զորամասում վիրավորում ստացածները 8 հոգի են ու բոլորը վարժական հավաքի մասնակիցներ։
Վիրավորներից մեկը վարժական հավաքի մասնակիցներին պարապեցնող ՊՆ N զորամասի փոխգնդապետ է։ Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր․
«Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն | ՀՀ ՊՆ Մանրամասներ քիչ անց եւս կներկայացնենք»,- ասված էր հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊՆ-ից ավելի ուշ հայտնել էին․
«Ի լրումն երեկ՝ հուլիսի 8-ին տարածած հաղորդագրության
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։»
Քնար Մանուկյան























