Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջատար Ամերիաբանկը, որպես ֆինթեք գործընկեր, միացել է Վանաձորում կայացած Tech Week 2025 եռօրյա միջոցառմանը՝ ներկայացնելով ֆինանսների ապագան և տեխնոլոգիական կարիերայի զարգացման հեռանկարները Հայաստանում:
Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։
Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը, Tech Week-ի շրջանակում մասնակցելով «Ֆինանսների ապագան Հայաստանում․ բանկեր, ֆինթեք և web3՝ հակամարտությո՞ւն, թե՞ համատեղում» խորագրով քննարկմանը, նշել է, որ նման նախաձեռնություններին մասնակցությունը նախևառաջ կարևոր է երիտասարդների համար, քանի որ նրանք տեսնում, հավատում և հասկանում են, որ կրթությամբ ու ստեղծագործ մոտեցմամբ կարող են կերտել իրենց պայծառ ապագան։ Եվ երկրորդը՝ Հայաստանի համար շատ կարևոր խնդիր է մարզերի համաչափ զարգացումը, Թորոյանը նաև հավելել է, որ ուրախ է, որ նմանատիպ միջոցառումները հենց մարզերում են անցկացվում»:
Միջոցառման շրջանակում Ամերիաբանկի ՄՌԿ ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցն էլ մասնակցել է «Ինչու՞ և ինչպե՞ս է փոխվում տեխնոլոգիական կարիերայի ուղին Հայաստանում գլոբալ փոփոխությունների պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը՝ նշելով, որ տեխնոլոգիան մտել է մեր կյանք և արդեն իսկ դրա անբաժան մասն է: Վարդանյանցը նշել է, որ աշխատաշուկայում պահանջված հմտությունները շատ արագ են փոխվում։ Միևնույն ժամանակ, անկախ տեխնոլոգիական հմտություններից, շփման, հաղորդակցման և համագործակցության հմտությունների կարևորությունը ևս չի կարելի թերագնահատել։ Փորձի փոխանակումը, կարծիքների, տեսլականի ներկայացումը, հուսով են՝ կօգնի բոլոր սկսնակներին ավելի հարթ սկսել իրենց կարիերան, իսկ փորձառուներին՝ ձգտել նոր բարձունքների։
Tech Week-ի շրջանակում Ամերիաբանկի դուստր ձեռնարկության՝ «Դիննո» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Շամցյանն էլ կիսվել է ընկերության հաջողության պատմությամբ՝ «DINNO-ի առաջին միլիարդը․ հաջողության ճանապարհի 7 սկզբունքը» խորագրով իր ելույթում։
Նշենք, որ Tech Week հարթակը հնարավորություն է տալիս ծանոթանալու հայկական ծագումով համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններին, նրանց անցած ճանապարհին, հաջողության պատմություններին և հանդիպած մարտահրավերներին, ինչպես նաև կրկնելու և գերազանցելու այդ փորձը։
Tech Week Armenia 2026-ը կկայանա Գորիսում։
Մանրամասները՝ տեսանյութում․





























