
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի շարիկների թեման շարունակում է բացահայտվել: Պարզվում է, որ Մովսիսյանը խորհրդարանում ժամանակը սպանելու համար հաճախ է խաղեր խաղում, բայց իր բջջային հեռախոսով: Սակայն այդ չարաբաստիկ օրը, ինչպես հայտնում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, նախարարի բջջայինի լիցքավորումն անմխիթար վիճակում է եղել: Ուստի տեսնելով, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ինչ-որ նամակ է գրում iPAD-ով, Մովսիսյանը խնդրել է այն` նախապես հարցնելով` մեջը խաղեր` շարիկ կա՞: Ստանալով ցանկալի դրական պատասխանը` Մովսիսյանը սկսել է ինքնամոռաց գլորել շարիկները: Նախարարի խաղի եւ Շմայսի հայվանների տպավորության տակ էլ համացանցում «հայտնվել է» նոր սերնդի մի «ԱՅ-ՓԱԴ»` «ԱՅ-ՀԱՅՎԱՆ» անվանումով: