Armenian text to speach

Երևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հուլիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Գոռ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 42 շենքի բակային հատվածում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Տուժածը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածի ինքնությունը: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:




Լրահոս