«Սպայկա»-ն և ավստրիական ընկերությունը հաշտության պայմանագիր են կնքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրիական «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը հրաժարվել է հայկական բեռնափոխադրող «Սպայկա» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու իր պահանջից:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 14-ին «Աֆին Լիզինգ Էյ Ջի»-ի դիմումի հիման վրա կարճել է սնանկության գործի վարույթը:

«Աֆին Լիզինգ Էյ Ջի» և «Սպայկա» ընկերությունների միջև 2007թ. կնքվել էր ֆինանսական վարձակալության հա. ALIVARM/007/2006, հա. ALIVARM/043/2007, հա. ALIVARM/066/2007 պայմանագրերը:

Ավստրիական ընկերությունը պատշաճ կարգով կատարել էր պայմանագրերով նախատեսվող սարքավորումները (IVECO մակնիշի ավտոմեքենաներ) տրամադրելու իր պարտավորությունները, մինչդեռ պատասխանողը պատշաճ կարգով չէր կատարել իր պայմանագրային պարտավորությունները, որի արդյունքում դիմող ընկերությունը նախապահանջ էր ուղարկել պատասխանողին:

«Սպայկայի» պարտքը «Աֆին Լիզինգ Էյ Ջի»-ին գերազանցում էր 2մլն 176 հազար եվրոն՝ չհաշված ուշացման համար հաշվարկված տույժը:

«Սպայկայի» կանոնադրական կապիտալը կազմում է 4,651,938,216 դրամ, որը մոտ 5անգամ գերազանցում է սնանկության պահանջի չափից: Չնայած դրան, «Սպայկայի» պարտքի խնդիրը ՀՀ դատարաններում քննվել էր արդեն 3 անգամ, 2009 թ-ից սկսած:




Լրահոս