Armenian text to speach

Բացառիկ փաստաթուղթ․ ԱԺ աշխատակազմի ղեկավարը Լևոն Քոչարյանի օգնականից բացատրություն է պահանջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի կողմից ծանուցվել է, որ գրավոր բացատրություն ներկայացնի։

Ծանուցումում մասնավորապես ասվում է․

«ՀՀ ԱԺ վարչական տարածքում ներքին կարգապահությունը խախտելու մասին, մասնավորապես 2025 թվականի հուլիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճի մուտքի հատվածում պաշտոնատար անձանց հետ վիճելու, քաշքշելու, անզուսպ վարքագիծ ցուցաբերելու, Ազգային ժողովի բնականոն աշխատանքը անհարկի միջամտելու, վիրավորական արտահայտություններ հնչեցնելու պահպանության ծառայողի պահանջները չկատարելու հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաև,

2025 թվականի հունիս ամսվա ընթացքում պարբերաբար, մասնավորապես 2025 թվականի հունիսի 2-ից 6-ը ներառյալ, հունիսի 10-ից հունիսի 13-ը ներառյալ, ամբողջ աշխատանքային օրով աշխատանքի չներկայանալու հանգամանքների վերաբերյալ»,- ասված է ծանուցման մեջ։

Քնար Մանուկյան




Լրահոս