Armenian text to speach

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է ՊՍԺ-ից կրած պարտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում ՊՍԺ-ի դեմ կրած խոշոր՝ 0։4 հաշվով պարտությունը։

«Մենք շատ բան ունենք վերլուծելու և սովորելու։ Գիտենք, թե որտեղ ենք այժմ և ինչի ենք ուզում հասնել։ ՊՍԺ-ն հիանալի թիմ է, որը կառուցվել է երկու տարի շարունակ, իսկ մենք նոր ենք սկսում։ Մրցակիցը մեզ շատ խնդիրներ ստեղծեց, և մենք պետք է ավելի լավ խաղայինք։ Տեսնում ենք որոշ դրական կողմեր, և կփորձենք դրանցից օգտվել ապագայում։

Սխալվե՞լ եմ՝ այդքան շատ հարձակողական ոճի խաղացողներ խաղադաշտ դուրս բերելով։ Իհարկե։ Ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես սպասում էինք»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Հիշեցնենք, որ սա իսպանացի մասնագետի առաջին պարտությունն էր մադրիդյան գրանդի ղեկին։




Լրահոս