ArmLur.am լրատվականին ահազանգում է քաղաքացի Նոնա Հարությունյանն այն մասին, որ իր անչափահաս երեխաներն հասանելիք օգնությունը չեն ստանում:
Մեզ հետ զրույցում նա նշել է հետևյալը.
«Հայաստան եմ տեղափոխվել 2022 թվականին, երբ դեռ Արցախը շրջափակման մեջ չէր գտնվում: Վերադառնալ չեմ կարողացել, քանի որ դեկտեմբերի 12-ից Արցախն արդեն շրջափակված էր: Դրանից հետո կանգնել եմ բազմաթիվ խնդիրների առաջ: Դիմել եմ համարյա թե բոլոր պետական կառույցներին: Նախ՝ միգրացիոն ծառայություն, ապա՝ Սոցապ, Արցախի տեղեկատվական շտաբ, Կառավարություն, բայց որևէ պատասխան չեմ ստացել: Բոլոր դիմածս տեղերն ասել են ձեր տվյալները չկա Միգրացիոն ծառայությունում:
Դիմել եմ Միգրացիոն ծառայություն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, բայց տվյալներս մուտք չեն արել: Դրա համար բոլոր պետական կառույցներն ինձ մերժում էին: Խնամքիս կա 3 անչափահաս երեխա, ընդ որում, մեկն էլ հաշմանդամ:
Հաշմանդամ երեխայիս որևէ պետական աջակցություն չի հատկացվել: Ոչ 100 հազար միանվագ սոցիալական աջակցությունից, որ երկամսյա 50 հազար դրամական, ոչ էլ 40+10 հազար դրամական աջակցությունից ոչ ես, ոչ երեխաներս, ոչ էլ զինհաշմանդամ ամուսինս չենք օգտվել: Դիմել եմ նաև Աբովյան 9-ը հասցեում գտնվող Արցախի տեղեկատվական շտաբ, պատասխան ստացա, որ իրենք լիազորություններ չունեն միգարացիոն ծառայություն տվյալներ ներկայացնելու: Այնուհետև՝ ստիպված դիմել եմ կրկին Արցախի տեղեկատվական շտաբ՝ աջակցություն ակնկալելով և մի քանի անգամ ստացել հաշմանդամի տակդիր, կարծեմ, մի անգամ էլ սնունդ: Որպես աջակցություն՝ մի անգամ սնունդ ստացել եմ նաև Կարմիր խաչից»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին:
Մեր զրուցակիցը նաև հայտնում է, որ բոլոր այն կառույցները, որտեղ դիմել է ինքը պատճառաբանել են, թե իրենց ընտանիքի տվյալները չկան Միգրացիոն ծառայության բազայում:
«Իմ տվյալները ես տրամադրել էի ոմն Ինեսսայի, որ ներկայացել էր իբրև Ազգային Ժողովի պատգամավոր: Մի քանի անգամ ուղարկել եմ խոստացել էր, որ կգրանցի, բայց մինչև հիմա իմ տվյալները չկան: Ես հիմա չգիտեմ իմ կարգավիճակը որն ա: Ես ունեմ Արցախից բռնի տեղահանվածի կարգավիճակ ունեմ և անձնագիրս էլ 070 կոդով է: Ես ինձ հասանելիք աջակցությունս եմ պահանջում, ես ողորմություն չեմ խնդրում: Ինձ բոլորն ասում են «ես բլոկադայից եմ և աջակցություն չեմ կարող ստանալ»: Իրավունքներս ոտնահարված են դիմել եմ նաև ՄԻՊ, բայց դեռ սպասում եմ››,- ասաց քաղաքացի Նոնա Հարությունյանը:
«Վերջին անգամ դիմել եմ Կառավարություն և պահանջել՝ գրավոր պատասխանել իմ հարցին: Եթե իմ խնդիրը չեն լուծելու, ինձ գրավոր պատասխանեն, ես էլ հույսս կտրեմ ու այլ երկրից ապաստան խնդրեմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Նանիկ Աղասյան






























