Armenian text to speach

Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Կիևին. զnհեր և ավերածություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հուլիսի 10-ի գիշերը ռուսական ուժերի զանգվածային հարձակումը Կիևում խլել է առնվազն երկու մարդու կյանք և վիրավորել 16-ին։ Նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ներգրավվել է 18 հրթիռ և շուրջ 400 դրոն։

Դրոնների բեկորները վնասել են բնակելի շենքի տանիք, տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել։ Մահացածների թվում են 68-ամյա կին և 22-ամյա ոստիկան։ Քաղաքում ամբողջությամբ ավերվել է նաև բժշկական կենտրոն։ Հիշեցնենք, որ հարձակումը հաջորդեց երեքշաբթի օրը գրանցված առավել մասշտաբային հարվածին, երբ արձակվել էր ավելի քան 700 դրոն։ ՄԱԿ-ի տվյալներով՝ հունիսին Ուկրաինայում գրանցվել է վերջին երեք տարվա ամենաբարձր զոհերի թիվը՝ 232 զոհ և 1,343 վիրավոր։

Զելենսկին կոչ է արել արագացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու մեծացնել զենքի արտադրության ներդրումները։ ԱՄՆ-ն վերսկսել է Ուկրաինային որոշ սպառազինության մատակարարումները։ Հռոմում մեկնարկել է Ուկրաինայի վերականգնման գործընթացին նվիրված միջազգային համաժողով։ Պաշտպանության և անվտանգության հարցերն ընկած են օրակարգի առանցքում։

Անի Վարդանյան




Լրահոս