
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ` ուշ երեկոյան, Վանաձորի ընդհանուր իրավասության դատարան էր այցելել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը` Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ այլ դատական պաշտոնյաների ուղեկցությամբ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Մկրտումյանը դատարկ ձեռքով չէր գնացել դատարան: Նա իր հետ Ֆեմիդայի արձանն էր տարել, քանի որ անցյալ տարի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչվել էր լավագույններից մեկը: Ինչպես տեղեկացանք ոչ պաշտոնական խողովակներից` Մկրտումյանն այդ օրը նաեւ նոր դատավոր է ներկայացրել եւ մտադիր է դատարաններ կատարելիք մարզային այցելությունները դարձնել պրակտիկա: