Այսօր վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։
ԱԱԾ-ն առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել և տեղափոխել՝ Քննչական կոմիտե։
Պատգամավորի համոզմամբ սա պայմանավորված է իրենց ընդդիմադիր հայացքներով և սոսկ քաղաքական բնույթ է կրում։
Խուզարկությունից քիչ անց Քնչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր պայթուցիկներ, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։
Ինչպես Քննչական կոմիտեն է հայտնում`այս պահին 7 անձ ձերբակալված է։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































