Հուլիսի 10-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հանդիպումը տեղի է ունենցել Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ASEAN) միջոցառումների շրջանակում։ Սա երկու երկրների բարձրաստիճան դիվանագետների երկրորդ հանդիպումն է այս տարվա ընթացքում։ Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 19-ին՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում։
Հանդիպման սկզբում երկու կողմերն առանց մեկնաբանությունների անցել են բանակցություններին, չնայած՝ ամերիկացի լրագրողները փորձել են հարցեր ուղղել Ռուբիոյին։
Հանդիպման մանրամասներն ու արդյունքները դեռ չեն հրապարակվել։
Անի Վարդանյան





























