Armenian text to speach

Տեղի է ունեցել փոխվարչապետի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցերի և դրանց հասցեագրման հնարավորությունների վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա աշխատանքային քննարկումների արդյունքում հստակեցնել լուծում պահանջող առաջնահերթ խնդիրների շրջանակը՝ դրանք առավել առարկայական քննարկելու և Կառավարության հետագա որոշումներում հասցեագրելու նպատակով։




Լրահոս