Ներկայացրել են հրաժարականներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության վաղվա նիստում, որը վարելու է ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քննարկվելու են մի շարք հարցեր, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարբնիկի և Նիզամու գյուղական համայնքների  ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» ՀՀ կառավարության  որոշումը:

Որոշման ընդունումը պայմանավորված է վերոհիշյալ համայնքների ղեկավարներ Ազատ Խաչատրյանի և Արտավազդ Դունոյանի կողմից հրաժարական ներկայացնելու հանգամանքով, ինչի վերաբերյալ վերոնշյալ գյուղական համայնքների ավագանիները կազմել են արձանագրություններ, որոնք «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ներկայացվել է լիազոր մարմին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոնշյալ համայնքներում 2014 թվականի մարտի 9-ին արդեն իսկ ընտրվել են այդ համայնքների նոր ղեկավարներ՝ համայնքների ղեկավարների լիազորությունները դադարեցնելու հետ միաժամանակ Դարբնիկի և Նիզամու գյուղական համայնքներում արտահերթ ընտրություններ նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է:

Սոնա Դավթյան




Լրահոս