Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ դատավորն է քննելու Կոմիտեից 590 հազար դոլարի հափշտակության գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել էր՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով նախպաքննության ավարտ է հայտարարել և գործը ուղարկվել է դատարան: Աղմկահարույց գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Մուրադյանին:

Նշենք, որ «Կալանքի դատարանի» ռեզերվային դատավոր Տաթևիկ Մուրադյանը վերանշանակվել Երևանի քրեական դատարանում։

Տաթևիկ Մուրադյանը 2023 թվականի հունվարին է ռեզերվային կագավիճակ ստացել այն բանից հետո, երբ պետությունը հրաժարվել է առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտից։

Մինչև 2024-ի հունվարի 23-ը Մուրադյանն առանց աշխատելու աշխատավարձ էր ստանում, սակայն հունվարին ԲԴԽ-ն նրան ու ռեզերվային կարգավիճակ ունեցող ևս 5 դատավորի առաջարկել է գործուղվել մարզեր ու աշխատել՝ առանց աշխատանք կատարելու աշխատավարձ ստանալու փոխարեն։

Հայտնել էինք, որ Քննչական մտած, կերպարանափոխված դիմակ կրած անձը՝ էդգար Գրիգորյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է։ Ավելին, նա որպես վկա հարցաքննվել է Սեյրան Օհանյանի դեմ հարուցված քրեական գործով։

Գոռ Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական նպատակով գաղտնի հափշտակելու համար 2025թվականի մայիսի 20-ից, ժամը 16։40-ից մինչև 2025թվականի մայիսի 21-ը՝ ժամը 08։20-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք է գործել հիշյալ աշխատասենյակ և նշված պահարանի փականը վնասելու եղանակով հափշտակել թիվ 83-0237-24 քրեական վարույթով առգրավված և իրեղեն ապացույց հանդիսացող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 227․185․400 ՀՀ դրամին համարժեք 590․000 ԱՄՆ դոլար գումար։

Էդգար Գարիկի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության է եկել Գոռ Թադևոսյանի հետ այդ գումարը գաղտնի հափշտակելու, ապա միմյանց միջև հավասարապես բաժանելու շուրջ։ Այնուհետև, իրենց հանցավոր դիտավորությունն իրագործելու նպատակով, Գոռ Թադևոսյանը Էդգար Գրիգորյանին է տվել քննիչ Սուրեն Հակոբյանի աշխատասենյակի մուտքի դռան և չհրկիզվող պահարանի բանալիները, ինչպես նաև նույն վարչության քննիչ Արկադի Աղաջանյանի վարչության շենք մուտք գործելու անցաքարտ, ով պատրաստել է դրանց կրկնօրինակները, և նշված անցաքարտի կրկնօրինակն օգտագործելով, 2025 թվականի մայիսի 20-ին՝ 16:40-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Դեղատան փողոցի 3 հասցեում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքը, որտեղ գտնվելու ընթացքում՝ գիշերային ժամի, բացել է վեցերորդ հարկում գտնվող՝ քննիչ Սուրեն Հակոբյանի թիվ 617 աշխատասենյակի դուռը, այնուհետև՝ չհրկիզվող պահարանը, որտեղից գաղտնի հափշտակել է այնտեղ պահվող՝ թիվ 83-0237- 24 քրեական վարույթով առգրավված և իրեղեն ապացույց հանդիսացող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 227.185.400 ՀՀ դրամին համարժեք՝ 590.000 ԱՄՆ դոլար գումարը և 2025 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 08։20-ի սահմաններում, գումարը պայուսակներում դուրս եկել վարչական շենքից։ Այնուհետև, հանդիպելով ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչ Սահակ Պետրոսյանին, վերջինի հարցին ի պատասխան՝ Էդգար Գրիգորյանը կատարած հանցանքն անխոչընդոտ ավարտին հասցնելու և բացահայտումից խուսափելու նպատակով, հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետերից Գոռ Թադևոսյանն իր ընկերն է, որից հետո, քննիչը նշված հանգամանքը պարզելու նպատակով զանգահարել է Գոռ Թադևոսյանին։ Գոռ Թադևոսյանը խմբի կողմից՝ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով` գումարի գաղտնի հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով քննիչին հայտնել է, որ տվյալ անձն իր ընկերոջ եղբայր Արթուրն է, այդ ընթացում Սահակ Պետրոսյանը Էդգար Գրիգորյանից վերցրել ` հեռացել է դեպքի վայրից և Գոռ Թադևոսյանի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել 590.000 ԱՄՆ դոլար գումարը։

Քնար Մանուկյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս