Armenian text to speach

Սարգիս Խանդանյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը, խոսել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Զրուցակիցները կարևորել են անվտանգության ապահովումը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը:




Լրահոս