Էներգետիկայի նախարարությունում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Էներգետիկայի նախարարությունում մոտ մեկ ժամ առաջ հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ։ ԱԻՆ ից տեղեկացում են, որ կրակ է բռնկվել  նախարարության երկրորդ հարկի երկու–երեք սենյակներում հրդեհ է բռնկվել։ Հրդեհն արդեն մարվել է, պատճառներն առայժմ հայտնի չեն։ Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ հրդեհվեց նաև արդարադատության նախարարության շենքը, ինչից հետո էլ սկսեցին խոսել ինչ որ կարևոր արխիվային նյութերի ոչնչացման մասին` այդ թվում հոկտեմբերի 27 ի գործի մասին: Հիմա էլ շատ արագ ասեկոսեներ են տարածվում, թե նախարարության շենքն այրվել է Նաիրիտ գործարանի հետ կապված վերջին սենսացիոն հայտարարություններին առնչվող նյութերը ոչնչացնելու համար: Թե ինչքանով է ճիշտ ժողովրդի շրջանում տարածված այս խոսակցությունները, առայժմ  դժվար է ասել: 




Լրահոս