Արշավն ուղղված դեպի «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբին և կոնկրետ Կարապետյան ընտանիքին շարունակվում է։
Գրեթե ամեն օր պարբերական սկզբունքով Տաշիր ցանցից կամ ձերբակալվում են, կամ կալանավորվում։ Այս առավոտ 1 ամսով կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը։ Խափանման միջոցը որոշել է դատավոր Դավիթ Արղամանյանը։
Նշենք, որ «Տաշիր պիցցա» ցնացերը պատկանում են Սամվել Կարապետյանի եղբոր որդուն՝ Նարեկ Կարապետյանին։
Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում 2 հոգի կալանավորվել էր: ՔԿ-ից հայտնել էին, որ կատարվել է անհետաձգելի քննչական գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և հարկերից խուսափելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Սրան հաջորդեց 51 հասցեների խուզարկություն և ձերբակալվեց 3 անձ, մինչ այս պահը նրանց մեղադրանք չի առաջադրվել։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























