Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրիգոր Տեր-Ղազարյանը սկսել է «Կասկադի» շինաշխատանքները. ինչ իրավիճակ է Սարալանջի հատվածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը դեռևս ապրիլին տեղեկացրել էր, որ «Կասկադ» համալիրը, որը խորհրդային հասարակարգի փլուզումից հետո կիսատ է մնացել, կվերակառուցվի գործարքով՝ շինություն՝ բնակելի համալիրի դիմաց։ Մրցույթն արդեն կայացել է, հաղթել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որի հաղթանակը մասնագետները համարում են ո՛չ մրցակցային, ո՛չ մասնագիտական։

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստովանել էր, որ գործարք է տեղի ունեցել «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի և քաղաքապետարանի միջև։

Այսպիսով, չունենալով կոնսենսուս, քաղաքապետը որոշել է հենց այդ ընկերությանը տալ «Կասկադ» համալիրի վերակառուցման իրավունքը՝ պայմանով, որ հետագայում շինթույլտվություն է տալու «Կասկադի» աջ կողմում բազմաֆունկցիոնալ համալիր, բնակարաններ կառուցապատելու համար։

Armlur.am-ը նկատեց, որ արդեն մի քանի օր է «Ջի ԹԻ ԲԻ»-ի աշխատակիցները ակտիվ աշխատանքներ են սկսել այդ տարածքում: Տարածքը ցանկապատել են, տեխնիկաները ակտիվ աշխատում են, փորում են տարածքը, մի խոսքով բուռն աշխատանքներ են ընթանում:

Չնայած նրան, որ դեռևս այս տարվա մարտի 1-ին ՀՀ Ճարտարապետների պալատը աննախադեպ բաց նամակով դիմեց իրավասու կառույցներին՝ ահազանգելով, որ ««Կասկադ» համալիրի առաջարկվող վերակառուցման ծրագիրը ենթադրում է ճարտարապետական նախագծի էական փոփոխություն, որը չի ստացել հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությունը։

Երևանցին միայն տեղեկացավ, որ «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կանի և կփրկի «Կասկադը»՝ աջ կողմում բնակելի և այլ համալիրներ կառուցելով։

Իսկ ով է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի սեփականատերը, որը այս մեգանախագծում առանց իրական մրցույթի, հաղթել է։ Ըստ Պետական ռեգիստրի տվյալների՝ այն հիմնադրվել է նախորդ տարի՝ 2024թ․ հոկտեմբերի 24-ին, իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ 97.5 %ով։

Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է՝ նախկինում խարդախույթան համար դատապարտված։ Իսկ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը Երեւանի ավագանիում ՔՊ-ի կոալիցիոն դաշնակիցն է՝ իր փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանով։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս