Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ամեն ինչ սկսվել է տատիկից․ ահաբեկչության նախապատրաստության սկիզբը․ բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես են իրավապահները բացահայտել ու ինչից հետո են սկսել խուզարկել Դաշնակցության ներկայացուցիչների տները:

Ինչպես հայտնել էին՝  երեկ իրավապահները խուզարկել էին Դաշնակցության երիտասարդների բնակարանները ու ձերբակալել էին մի խումբ երիտասարդների, որոնց մեջ էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, որը մինչ այս պահը ձերբակալված է:

Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։
Իրականացվում էին անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ:
Այս պահին ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։

Արդյունքում, պաշտպանները ահազանգեցին, որ տղաները չեն կարող ահաբեկչության նախապատարստվել, եւ հայտնաբերված իրերը «Սթրայքբոլ» խաղի համար է նախատեսված եղել:

Ու մինչ պաշտպանական կողմը ահազանգ է հնչեցնում, որ այն, ինչ տեղի ունենում քաղաքական հետապնդման հետրանք է, ձերբակալվածներդից մեկին 18-ամյա Անդրանիկ Չամիչյանին տեղափոխեցին դատարան կալանքի նպատակով:

Իսկ ինչպես է բացահայտվել այս դեպքը․

Պարզվում է՝ ամեն ինչ սկսվել է մեղադրյալ Անդրանիկ Չամիչյանի տատիկից։

Ասել է թե, տատիկի օպերատիվ գործողություններ են հիմք հանդիսացել, որ այսօր մի խումբ երիատասարդներ ահաբեկչության նախապատրաստման հոդվածի քրեկան վարույթով անցնում են:

Քնար Մանուկյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս