ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորը կալանքը կրում է Վարդաշենի բանտում:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Հետքին» տեղեկացրեց, որ դատախազի որոշմամբ Ա. Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն) և 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (Ահաբեկչության նախապատրաստություն)։
Գրել էինք, որ 2025թ. հուլիսի 9-ին, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։
Որոշումը կայացրել է դատավոր Արտակ Կարապետյանը՝ բավարարելով Քննչական կոմիտեի միջնորդությունը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























