ԲՀԿ-ում չեն շտապում մեկնաբանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունները, որ թմրանյութեր պահելու մեղադրանքով ԲՀԿ-ականների ձերբակալությունն ամենեւին էլ ԲՀԿ հանդեպ ճնշումներ չեն:
Հիշեցնենք, որ այդ ձերբակալություններից հետո ԲՀԿ-ից կասկածներ էին հայտնել, որ իրենք տարօրինակ զուգադիպություններ են նկատել, միայն թե՝ վերջնական գնահատական կտան բոլոր փաստերն ուսումնասիրելուց հետո: «Ժողովուրդ»-ը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանին հարցրեց՝ որքանով էր իրենց համար համոզիչ ոստիկանապետի հայտարարությունը: «Ես որեւէ մեկնաբանություն չեմ տա, քանի դեռ չի խոսել իմ ղեկավարը: Նաեւ հիշեցնեմ, որ ես արդեն ասել եմ՝ մենք շարունակում ենք համադրել բոլոր փաստերը, եւ դրանք վերլուծելուց հետո կտանք գնահատական: Այս պահին նոր բան չեմ կարող ավելացնել»,-ասաց Խ.Գալստյանը:
Իհարկե, Խաչիկ Գալստյանը դեռ որեւէ նոր բան չի կարող հայտնել, քանի որ նրա ղեկավարը Սերժ Սարգսյանի հետ երեկ երեկոյան կայացած հանդիպումից հետո դեռ քաղաքական որոշում չի կայացրել:
ԲՀԿ-Ն ԴԵՌ ՄՏԱԾՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ