Armenian text to speach

Լավրովը մեղադրում է Եվրոպայի առաջնորդներին՝ Ռուսաստանի դեմ պատերազմ հրահրելու փորձի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հայտարարություններն ու գործողությունները վկայում են այն մասին, որ եվրոպական ղեկավարությունը պատրաստվում է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ։ Այդ մասին նա հայտնել է ԱՍԵԱՆ-ի շրջանակներում կայացած միջոցառումների արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում։

«Վերջին՝ թե՛ բեռլինյան, թե՛ փարիզյան, թե՛ լոնդոնյան հայտարարություններն ու գործողությունները ցույց են տալիս, որ այս երկրների և մի շարք այլ պետությունների ղեկավարները, մոռացել են պատմության դասերը։ Նրանք մոռացել են այն հետևություններն ու վերլուծությունները, որ աշխարհը պետք է արած լիներ անցյալի իրադարձություններից», -ասել է Լավրովը։

Նա շեշտել է, որ ներկայիս եվրոպական ղեկավարությունն ուղղակի պատրաստ է կրկին Եվրոպան մղել պատերազմի՝ այս անգամ ոչ թե հիբրիդային, այլ բաց հակամարտության Ռուսաստանի դեմ։

Ուրբաթ օրը կայացած կոնֆերանսի ընթացքում Լավրովն «ամբողջական անհեթեթություն» է անվանել այն պնդումները, թե Ռուսաստանը ինչ-որ սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար։

Անի Վարդանյան




Լրահոս