«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է բելառուսական «Նեմանից» կրած 1:2 հաշվով պարտությունը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում։
«Մի քիչ լարվածություն կար սկզբից, այն ավելացավ երկրորդ խաղակեսում։ Ընդհանուր աշխատանքից գոհ եմ, բայց երկրորդ խաղակեսում 5 րոպեի ընթացքում ուշադիր չէինք և երկու գոլ բաց թողեցինք։ Երկրորդ խաղին կմոտենանք շատ ավելի լավ»,- ասել է Ռոբերտ Արզումանյանը։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին։




























