Armenian text to speach

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում. Դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը շարունակում է հետևել երեկվանից հանրային լայն հնչեղություն ստացած` երեք անչափահաս երեխաների մոր՝ Լիանա Հարությունյան գործով զարգացումներին։

Այսօր առավոտյան «Աբովյան» ՔԿՀ-ից ֆեյսբության ուղիղ հեռարձակմամբ Զարուհի Փոստանջյանն ի թիվս այլնի՝ հայտնեց նաև, որ դատարանը նիստը հատուկ ուրբաթ օրն է նշանակել, որ հանգստյան օրերին փաստաբանը չունենա դատարանի որոշումը և չկարողանա այն բողոքարկել։

Փոստանջյանի այդ հայտարարությանն ի պատասխան՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից հայտնեցին, որ դա իրականությանը չի համապատասխանում․ «Դատարանում հերթապահություն է իրականացվում։ Որոշումը պատրաստ է, կարող են գնալ և ստանալ»։




Լրահոս