Armenian text to speach

Ֆրանսիացի բյուրոկրատները խաչակրաց արշավանք են սկսում խոսքի ազատության դեմ. Պավել Դուրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆրանսիացի բյուրոկրատները խաչակրաց արշավանք են սկսում խոսքի ազատության և տեխնոլոգիական առաջընթացի դեմ, գրել է Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը Х սոցիալական ցանցում։

Այսպես է նա մեկնաբանել Politico-ի հոդվածը, որում խոսվում է Ֆրանսիայի դատախազության կողմից ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի X սոցիալական ցանցի նկատմամբ քրեական հետաքննության մասին.

«Ինտերնետային ընկերությունների գործունեությունը կարգավորելու հստակ կանոնների փոխարեն քրեական հետաքննությունների կիրառումը կխոչընդոտի ներդրումներին և տասնամյակներ շարունակ կվնասի երկրի տնտեսական աճին», – հավելել է Դուրովը։




Լրահոս