Armenian text to speach

Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում:

Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։

«Երկու շարժիչներն էլ հանվել են վթարի վայրից և տեղադրվել օդանավակայանի անգարում», – ասվում է զեկույցում։

Օդաչուների խցիկի ձայնագրությունները ցույց են տալիս նրանց շփոթության պահը։ Մեկը հարցրել է. «Ինչո՞ւ անջատեցիք շարժիչները»։ Մյուս օդաչուն պատասխանել է. «Ես չեմ անջատել»։

Հետաքննությունը շարունակվում է։




Լրահոս