Armenian text to speach

Այսօր տեղի կունենա արցախահայության հանրահավաքը. ի՞նչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր, ժամը 18:00-ին արցախահայությունը հանդես է գալու հանրահավաքով։ Ինչպես նախօրոք տեղեկացրել էինք հանրահավաքը նախաձեռնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որն էլ այս ողջ ժամանակահատվածում զբաղվել է արցախահայության հավաքական վերադարձի, սոցիալական և այլ խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ։

Տեղեկացնենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրուրդի կողմից ձեռնարկած գործողությունների արդյունքում՝ ՀՀ Կառավարությունը որոշակի փոփոխություն է արել բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող բնակապահովման ծրագրի վերաբերյալ:
Կատարված փոփոխությունները Խորհրդի կողմից ստեղծված մասնագիտական խմբերի տարած աշխատանքների հաջողություններն են:

Սակայն, ինչպես Խորհրդի անդամներն էին նշել, սա դեռ լիարժեք հաջողություն չեն կարող համարել, քանի դեռ արցախհայությունը շարունակում է խնդիրների բախվել: Խորհուրդը հավատարիմ է մնալու իր սկզբունքներին և քայլեր է ձեռնարկելու, որ ՀՀ Կառավարությունը լուծումներ տա Խորհրդի կողմից ներկայացված մյուս խնդիրներին ևս:

Կատարված աշխատանքների և հետագա քայլերի մասին Խորհուրդը տեղեկացնելու է այսօր կայանալիք հանրահավաքի ժամանակ:

Նանիկ Աղասյան




Լրահոս