Armenian text to speach

Իրանը չի դադարեցրել համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի համագործակցությունը չի դադարի, սակայն կստանա նոր ձևաչափ՝ մեր միջուկային օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար։ Հայտնում է Իրանի Ագ նախարար Աբբաս Արաղչին։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները հրապարակել են ՄԱԳԱՏԷ-ի հետ Իսլամական Հանրապետության համագործակցության դադարեցման մասին օրենքը:

ՄԱԳԱՏԷ-ի հետ մեր համագործակցությունը չի դադարել, սակայն այն նոր ձեւ կստանա, ինչը միանգամայն բնական է՝  հաշվի առնելով գոյություն ունեցող իրականությունն ու տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարել է նախարարը Իրանի ԱԳՆ-ում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում:

Արաղչին ընդգծել է, որ մեջլիսի օրինագծի համաձայն՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի հետագա բոլոր համագործակցությունը կկարգավորվի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից:




Լրահոս