Armenian text to speach

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։

«Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։

Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության և անտառտնտեսության վարչության պաշտոնյաները սննդային թունավորման կասկածանքով վերցրել են սննդի նմուշներ և հետաքննություն սկսել։




Լրահոս